ԲԴԽ-ում քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարության զարգացմանը վերաբերող հարցեր

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը, Անի Մխիթարյանն ու Վիգեն Քոչարյանն ընդունել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» երկամյա ծրագրի ներկայացուցիչներին:
Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համատեղ գործունեության շրջանակները: Անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն ռազմավարության զարգացմանը, որը կնպաստի դատաիրավական ոլորտն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելուն:
Քննարկվել են նաև դատավորների բարեվարքության ստուգմանը, դատավորների գնահատման կարգի արդյունավետության բարձրացմանը, դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի խափանմանը և նոր ծրագիր ներդնելուն վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Related posts

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

Մասկը Թրամփի օրինագիծը «քաղաքական ինքնասպանություն» է անվանել

Զանգվածային ցույցեր՝ Բելգրադում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել