Բաքվում պահվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում․ վարչապետ

Բաքվում գտնվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար։

Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ-ի դեմ»,- նշել է նա։

Related posts

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP17-ի բացման արարողությունից

COP17-ի ընթացքում «Meridian»-ի տարածքի շուրջ արգելվում է բոլոր տեսակի ԱԹՍ-ների (դրոնների) շահագործումը

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին