Բաքվի դատարանը հրաժարվել է փոփոխել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության խափանման միջոցը

Բաքվում այսօր շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությունը», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատարանը մերժել է նրանց խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատարանը տվել է ևս 10 օր՝ շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին ղեկավարների փաստաբաններից շատերը Բաքվում միջնորդություն են ներկայացրել նրանց խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին։ Նշվում էր, որ նման միջնորդություն չի ներկայացրել Արայիկ Հարությունյանը՝ հայտնելով, որ առողջական վիճակի վերաբերյալ դժգոհություններ չունի։

Related posts

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով