Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել. վերադարձել է գերիների նոր խումբ

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում: Բաքվից հայրենիք է վերադարձել հինգ գերի:

Հայտնի են նրանց անունները՝ Մելս Կարապետի Ամբարդանյան, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյան, Ժորա Վանոյի Մանուկյան, Սեդրակ Սամվելի Սողոմոնյան, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան:

Ինչպես հաղորդում է «Լուրերի» թղթակիցը, նրանք տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ:

Հիշեցնենք՝ մինչ օրս Ադրբեջանը ՀՀ-ին էր վերադարձրել գերեվարված 108 զինծառայողի և քաղաքացիական անձանց։

Related posts

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

COP17-ում ամփոփվել է բանակցությունների առաջին հինգ օրերի առաջընթացը