Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ինչպես հաղորդում է Trend-ը, որպես հրաժարման պատճառ նշվում է «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը», ինչը, ըստ Բաքվի, կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգները կորցնի միջնորդի իր դերը:

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում լսումների ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Related posts

Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ