Բաքուն Հայաստանից կրկին պահանջում է «դուրս բերել զորքը Ադրբեջանի տարածքից»

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդամենը պատասխանել է ռազմական սադրանքին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։

Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, պնդել է՝ «Հայաստանը պետք է ամբողջովին դուրս բերի զորքը Ադրբեջանի տարածքից»։

«Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու փոխարեն Հայաստանը պետք է իր պարտավորությունները կատարի և հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»,- Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։

Փաշինյանն այսօր ավելի վաղ Թվիթերում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել:

«Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», – գրել է Փաշինյանը։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան