Բաքուն դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ

Բաքուն դատապարտել է Եվրախորհրդարանում մարտի 13-ին ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը, որով եվրապատգամավորները պահանջել են անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին:
Նաև, Եվրոպական խորհրդարանն ընդգծել է, որ հայերի դեմ դատավարությունները շինծու են և նվաստացուցիչ:
Միլի Մեջլիսը բողոքի նամակ է ուղարկել Եվրախորհրդարան: Ադրբեջանական կողմն անհիմն ու կողմնակալ է որակել բանաձևը, պնդել, թե իբր այն «ոտնահարում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները»։
Միլի Մեջլիսն անհիմն է որակել նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման և էթնիկ զտումների համար Ադրբեջանին ներկայացվող մեղադրանքները: Ի պատասխան՝ Ադրբեջանը մեղադրել է Եվրախորհրդարանին երկրի ներքին գործերին միջամտելու համար՝ նշելով, թե Բաքուն հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։

Related posts

Հուլիսի 26-31-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ