Բացարձակ անհեթեթություն. վարչապետը՝ ռուսական հացահատիկը ուկրաինականով փոխարինելու մտադրության մասին

Չի կարող էդպիսի բան լինել: Այս մասին խորհրդարանում՝ ճեպազրույցում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների խնդրանքով արձագանքելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, թե իբր Հայաստանը, հօգուտ ուկրաինական հացահատիկի, որն ավելի թանկ արժի, մտադիր է քաղաքական նկատառումներով հրաժարվել ռուսական հացահատիկից:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ով է լուրը տարածել, ապա ասաց՝ կյանքում առաջին անգամ իր սկզբունքը խախտում է ու մեկնաբանում իր չկարդացած լուրը:

«Դա բացարձակ անհեթեթություն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստանում է՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը։

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը