Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին. Վահան Կոստանյանը՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ:

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:

Related posts

Ռուսական բանկային համակարգը կարող է բախվել «պայթյունավտանգ» ճգնաժամի. Reuters

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել․ ՆԳՆ ոստիկանություն