Բարձր ենք գնահատում Ճապոնիայի զգալի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի բազմակողմանի զարգացմանը. Փաշինյանը՝ Շիգերու Իշիբային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ այդ պատասխանատու պաշտոնում:

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը երկկողմ փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընդլայնելու հարցում և սիրով հրավիրում Ձեզ այցելել Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով:

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի զգալի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի բազմակողմանի զարգացմանը, և հուսով ենք առաջիկայում համագործակցության նոր ծրագրեր հաստատել՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղա­ղություն և բարեկեցություն»:

Related posts

Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել