Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին. Նիկոլ Փաշինյանը՝ Պետր Ֆիալային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չեխիայի ազգային տոնի առթիվ:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ընթացիկ տարում Հայաստանի և Չեխայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվացումը: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր հանդիպումը և կառուցողական քննարկումը:

Բարձր եմ գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել