Բարեփոխումներ «Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում և ընթացակարգերում իրականացվել են մի շարք բարեփոխումներ․ մասնավորապես, եթե նախկինում մինչև 4 մլն դրամ աջակցություն ստանալու համար 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30։

Բարեփոխումների արդյունքում՝ արդեն իսկ առաջին շահառուն ստացել է 4 մլն դրամ աջակցություն՝ երրորդ երեխայի ծննդով պայմանավորված։ Գումարը տրամադրվել է հաշվի առնելով այն, որ ծրագրին դիմելու պահին քաղաքացու տարիքը չի գերազանցել 30-ը՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 1,547 շահառու, ընդհանուր առմամբ՝ վճարվել է շուրջ 1 մլրդ 81 մլն դրամ։ Դիմողների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները համալրվել են ևս 420 մլն դրամով։

Հիշեցնենք, որ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագրերի» շրջանակում 2021 թ․ ընթացքում մեղմացվել են որոշ պարտադիր պայմաններ ևս։ Մասնավորապես՝ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Այսուհետ ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի և նրա ամուսնու անունով (եթե առկա է գրանցված ամուսնություն)։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ՝ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանը փոխարինվել է դիմելու օրվա դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պահանջով։ Այսինքն՝ եթե երեխայի ծնվելուց հետո, շահառուն չունի հիփոթեքային վարկի առնվազն 12 ամիս մարում, նա կարող է սպասել և լրացնել մարումների սահմանված քանակը, բայց մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Եթե մարումների սահմանված քանակը լրացել է երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո, քաղաքացին ծրագրից օգտվել չի կարող։

👨‍👩‍👧‍👦 «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում և…

Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Вторник, 31 августа 2021 г.

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան