Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 04:50-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ու. Ջ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ կցորդիչը երթևեկությունը դարձրել է երկկողմանի փակ:

Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգվել է։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան