Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Անդորրա՝ մասնակցելու ԵԱ-ի C դիվիզիոնի հանդիպումներին

Կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը հուլիսի 22-ից 27-ը Անդորրայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ Անդորրա են մեկնել հետևյալ խաղացողները.
1. Սուսաննա Խաչատրյան
2. Սեդա Գաբրիելյան
3. Մարգարիտ Հարությունյան
4. Էլեն Խաչատրյան
5. Անիելա Հավանջյան
6. Մեղրի Ասատուր
7. Լեոնա Վիտեբսկայա
8. Լիլիթ Գևորկովա
9. Ջիաննա Կեկլիկյան
10. Ալինա Բարսամ
11. Սարինե Դերդերյան
12. Մարիամ Գրիգորյան
Մարզչական շտաբում ընդգրկված է Մերի Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մ18 հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի և Անդորրայի հավաքականների հետ:

 

Related posts

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով