Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն

Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը շարունակում է իր հաջող ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 102:46 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարժեքավոր խաղացողը Արենի Օհանյանն էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին` մրցելով Կիպրոսի հետ:

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ