«Բանդիվան Կաթ» ՍՊԸ արտադրամասում ստուգման ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման, ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

«Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի կասեցումը վերացվել է:

Related posts

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր

Սահմանափակվել է ՌԴ-ից միայն մեկ տեսակի պաղպաղակի` մարտի 3-ի խմբաքանակի ներմուծումը․ ՍԱՏՄ-ն հորդորում է խուսափել շահարկումներից