Բայրամովը և Դարչիաշվիլին քննարկել են ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Իլյա Դարչիաշվիլին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Բաքվի և Թբիլիսիի համագործակցության հեռանկարները:

«Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, այդ հարաբերությունների զարգացման ծրագրերն ու հեռանկարները: Նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ուղղությունների վերաբերյալ»,- հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Related posts

Մենք ասում ենք՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն, սա լեգիտիմ դիրքորոշում է. Փաշինյան

Պետք է գիտակցենք, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և այդ ոլորտում լուրջ ներդրումներ են անհրաժեշտ. Փաշինյան

Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին