Բայդենը և Պուտինը քննարկել են կիբեռհարձակումները

Ուրբաթ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Երկու երկրի ղեկավարները բարձր են գնահատել իրենց թիմերի համատեղ աշխատանքը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից հետո, ինչը հանգեցրեց Սիրիայում անդրսահմանային հումանիտար օգնությունը երկարաձգելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի միաձայն հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Բայդենը իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է նաև «Ռուսաստանում գործող հանցագործների կիբեռհարձակումները, որոնք ազդել են ԱՄՆ-ի և այլ երկրների վրա»:

Նախագահ Բայդենը Ռուսաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել կիբեռտարածքում գործող հանցագործների դեմ՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ը համապատասխան քայլերի կդիմի իր բնակիչներին և ենթակառուցվածքները այդ հարձակումներից պաշտպանելու համար:

«Նախագահն իրավունք ունի պատասխանել ոչ միայն կիբեռհանցագործներին, այլև այն երկրին, որը նրանց թաքցնում է»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Կրեմլը պատասխանել է Բայդենի հայտարարությանը՝ առաջարկելով չքաղաքականացնել կիբեռսպառնալիքների վերաբերյալ նախագահների երկխոսությունը:

Related posts

Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով