Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ն չպետք է հաջողության հասնի Ուկրաինայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է հաջողի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։

Բայդենը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները բավական մեծ գումարներ է տրամադրել ուկրաինացիներին օգնելու համար, սակայն այդ ամենն արվել է ՌԴ-ի հաջողումը կանխելու համար։

«Սա շատ ավելին է, քան ուկրաինացիները։ Սա ՆԱՏՕ-ի մասին է, Արևմտյան Եվրոպայի մասին է։ Այս ամենն այն բանի համար է, որ համոզվենք՝ Պուտինը չի կարողանա հաջողության հասնել», – ասել է Բայդենը:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը