Բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան

Օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի կամրջի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից նկատվում է ծուխ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Կ․) և «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Մ․ ծնված 1975 թ․):

Մինչ փրկրարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան