Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 27-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում առանց ուղեփակոցի կարգավորվող հատվածում՝  Զարթոնք գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան–Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes մակնիշի  ավտոմեքենան:

Ինչպես հայտնում  է shamshyan.com-ը, բախման հետևանքով  Mercedes-ի ուղևորներ, Զարթոնք գյուղի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Բ.-ն, 64-ամյա Մարտուն Բ.-ն, 62-ամյա Հասմիկ Բ.-ն և 9-ամյա Մարտուն Բ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար գնացքը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղուն» և Երևան-Գյումրի տեղափոխվելիս է եղել, իսկ Mercedes- ում եղել են ընտանիքի 6 անդամներով, ոստիկանությունն էլ պարզում է Mercedes -ի վարորդի և մեքենավարի ինքնությունը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում