Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր

Հունվարի 17-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Related posts

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ