Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 8-ին, ժամը 21:45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանա­պարհի 37-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1958 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները վարորդ Հ. Հ․-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն, վարորդներին և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Հ․-ին (ծնված 1953 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին