Արևշատում վերակառուցվում է կարեւոր նշանակության ճանապարհ

Շիրակի մարզի Արեւշատ համայնքում երկար տարիների դադարից հետո վերականգնվում է գյուղում կարեւոր նշանակություն ունեցող փողոցը: Քանդված ու անանցանելի փողոցով նախկինում երթեւեկելը դժվար էր հատկապես անձրեւներից հետո: Առաջանում էին ջրափոսեր, իսկ փողոցը ջրահեռացման համակարգ չուներ, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացնում փողոցի բնակիչների համար: Սպասված վերակառուցումն իրականանում է սուբվենցիոն ծրագրով. գումարի 60 տոկոսը տրամադրում է պետությունը, 40-ը՝ համայնքը:

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը