Արևմուտքը պատժամիջոցներ է ծրագրում Իրանի դեմ, Իսրայելը՝ հարձակում

Իսրայելի, Միացյալ Նահանգների, Հորդանանի և այլ երկրների հակաօդային պաշտպանության շնորհիվ Իրանի հարձակումը չհանգեցրեց զգալի վնասների և մահվան Իսրայելում, սակայն մեծացրեց մեծ պատերազմի վտանգը, գրում է Reuters-ը:

Իսրայելին Իրանի հարձակմանը զանգվածային պատասխանից հետ պահելու համար Միացյալ Նահանգները և Եվրոպայի պետությունները հայտարարել են Իրանի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներն ուժեղացնելու մասին:

Նրանք ծրագրում են սահմանափակող նոր միջոցներ կիրառել Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ծրագրերի դեմ՝ կանխելու Իրանի դաշնակիցների օդային հարվածները Լիբանանի հետ սահմանակից Եմենից կամ Իրաքից:

Իսրայելական The Jerusalem Post պարբերականն էլ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը արդեն որոշել է, թե ինչպես է արձագանքելու Իրանի հարձակմանը։ Միաժամանակ չի նշվում, թե ինչպիսի պատասխան է նախատեսված և երբ: Ենթադրվում է, որ կլինեն հարվածներ իրանական միջուկային օբյեկտներին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին, ինչպես նաև կոնկրետ անձանց սպանություններ:

Աղբյուրի համաձայն՝ Իսրայելի ղեկավարությունը նախկինի պես ցանկանում է մեղմել պատասխանը, որպեսզի խուսափի հակամարտությունը տարածաշրջանային մեծ պատերազմի վերածելուց:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ