Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին Խորհրդային Միության որևէ երկրում. Լավրով

Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին Խորհրդային Միության որևէ երկրում, երեքշաբթի ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է Reuters-ը։

Բացի այդ, պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում, որ ամերիկյան միջուկային զենքը գտնվում է մի շարք եվրոպական երկրների տարածքում: Լավրովի խոսքով՝ վաղուց ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ-ի տարածք:

«Մեզ համար անընդունելի է, որ ի հեճուկս Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հիմնարար դրույթների, եվրոպական մի շարք երկրների տարածքում շարունակում է գտնվել ԱՄՆ-ի միջուկային զենքը։ ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ համատեղ միջուկային առաքելությունների արատավոր պրակտիկան պահպանվում է։ Նման առաքելությունների շրջանակներում մշակվում է Ռուսաստան ուղղությամբ միջուկային զենքի կիրառման սցենար։ Վաղուց ժամանակն է, որ ամերիկյան միջուկային զենքը տուն տարվի, իսկ Եվրոպայում հարակից ենթակառուցվածքն ամբողջությամբ ապամոնտաժվի»,-ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ելնում է նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան