Արևային էներգիայով ջեռուցում՝ ՇՄ չգազաֆիկացված 4 համայնքներում

«Արեւային էներգիայի կիրառումը՝ որպես կենսապայմանների եւ առողջական վիճակի բարելավման միջոց, Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» ծրագրի շրջանակում ՇՄ չգազաֆիկացված համայնքների 4 համայնքապատկան կառույցներում 340 ընտանիքների համար կտեղադրվեն արեւային համակարգեր:Ծրագիրն իրականացվելու է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, Կարիտաս Գերմանիայի եւ ԳԴՀ համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրագործվում է՝ սկսած 2021 թ-ի հունիսի 1-ից. նպատակն է նպաստել մարզում տնտեսական, սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Related posts

Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ

Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան