Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշեց, որ մի քանի կրակոցներ են եղել, այն էլ՝օդ:

«Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ ունեցել ենք, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Ես Ստեփանակերտում եմ բնակվում, ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ՝ այն էլ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,-նշեց Վահրամ Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին