Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով»,- մանրամասնեց Թադևոսյանը:

Related posts

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր և թվային ծառայությունների նոր հնարավորություններ

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Քենիայի դատարանը քարոզչին մեղավոր է ճանաչել 190 երեխայի սպանության մեջ