Արցախում հրադադարի ռեժիմի 4 խախտում է արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից հրադադարի ռեժիմի չորս խախտում է արձանագրվել: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ