Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Related posts

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել