Արցախի պետնախարարը քննադատել է միջազգային հանրության արհեստական չեզոքությունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերում

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր զարմանքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայության դեմ օգոստոսի սկզբից իրականացվող սադրիչ գործողությունների ու հարձակումների համատեքստում միջազգային կառույցները շարունակում են կեղծ չեզոքություն պահպանել ադրբեջանական ու հայկական կողմերին ուղղված իրենց կոչերում. այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև, եթե Բաքուն է նախաձեռնում ռազմական սադրիչ գործողություններ, որոնք արձանագրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահ զորամիավորումների կողմից: Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման»,- նշել է Արցախի պետնախարարը:

Related posts

Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին