Արցախի ուսումնական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 26-ը ներառյալ. Արցախի ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։

Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։

Related posts

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ