Արցախի հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արթուր Թովմասյան

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա: Արցախի խորհրդարանում, պատասխանելով պատգամավորի հարցին, հայտարարել է Արցախի արտգործնախարարը:

Դավիթ Բաբայանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ շարունակել անկախության ճանապարհը: Հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի Խումբը, հիշեցրել է Արցախի խորհրդարանի ղեկավարը և ընդգծել՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում և սահմանազատումը չի տարածվում Արցախի վրա:

Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) – Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին է տրված: ԵԱՀԿ ՄԽ մանդատին հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը: Առայժմ ոչ էլ Բաքուն է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ-ից, եթե ասում են՝ Արցախի հարցը լուծել են, թող գրեն, որ դուրս են գալիս այդ ֆորմատից:

Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) – Պարզապես անընդունելի է, մերժելի է` Ադրբեջանի հետ Արցախը որևէ առնչություն ունենա որպես մեկ ընդհանուր պետություն, առավել ևս` ինչ-որ ստորադասային կարգավիճակով: Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն, նորմալ պետք է զարգացնենք մեր երկիրը:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք