Արցախի ԱԳ նախարարը ԱՄՆ-ում է

Սեպտեմբերի 15-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)։ Հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։
Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ։
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։
Քննարկվել է հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող թեմաների լայն շրջանակ։
Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերն Արցախի զարգացման ու Արցախի ժողովրդի շահերի առաջմղման գործում։
Հանդիպումներին մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան