Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Այսպես, մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները՝ 20 հազար դրամ։

«Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև զբաղվածության խնդիրները, ոմանք գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ իրավիճակում, նաև պայմանավորված ձմեռակացի հնարավոր դժվարություններով՝ առաջարկում ենք աջակցության ժամկետները ևս 2 ամսով երկարաձգել»,- ասաց Մկրտչյանը։

Related posts

Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ

Պետության և քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում. ՆԳ նախարարը՝ երիտասարդների հետ հանդիպմանը