Արցախը և Ադրբեջանը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները

Արցախը և Ադրբեջանը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք  փոխանակման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Արցախի ԱԻՊԾ տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ծառայությունում ստեղծվել են որոնողափրկարական հումանիտար առաքելություն իրականացնող ջոկատներ՝ Փրկարար ուժերի վարչության պետ գնդապետ Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ:

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության պատասխանատուների ներկայությամբ, Արցախի ու Ադրբեջանի կողմերի համաձայնությամբ, փրկարար ջոկատները Շուշի քաղաքի շրջակայքի մի քանի ուղղություններով՝ հիմնականում լեռնային և անտառային գոտիներում  իրականացրել են որոնման աշխատանքներ, որին հաջորդել  է Ադրբեջանի հետ դիերի փոխանակման գործընթացը:

Որոնումներն առաջիկա օրերին կշարունակվեն այն բնակավայրերում՝ որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:

Related posts

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն