Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից:

Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք: Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»:

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել