Արտենի գյուղում կաթնամթերքի արտադրություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հարություն Սարգսյանին պատկանող պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արտենի): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արձանագրումն է: Մասնավորապես՝ հայտնաբերվել է սննդամթերքի կեղծված արտադրություն․ հետազոտության ներկայացված «Պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Related posts

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթը

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ․ նոյեմբերի առաջին օրերը՝ առանց տեղումների

Աշխարհի ամենավտանգավոր ճամփաներից 2-ը Թուրքիայում են