«Արտեմիս-2» առաքելությունն ավարտված է, «Օրիոն»-ը վերադարձավ Երկիր՝ Լուսնի շուրջ թռիչքից հետո

NASA-ի «Օրիոն» տիեզերանավը՝ «Արտեմիս-2» առաքելության անձնակազմով, հաջողությամբ վերադարձել է Երկիր՝ ավարտելով ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին մարդատար թռիչքը դեպի Լուսին և հետ։ Կապսուլան վայրէջք է կատարել Կալիֆորնիայի ափերի մոտ՝ մթնոլորտ մտնելով մոտ 40 հազար կմ/ժ արագությամբ։ Մթնոլորտով անցումն ու իջեցումը տևել են մոտ 13 րոպե՝ հայտնում են NASA-ից։
Անձնակազմի վերադարձը սկսվել է ծառայողական մոդուլի անջատմամբ՝ Երկրի մթնոլորտ մուտքից մոտ 25 րոպե առաջ։ Այդ մոդուլը ամբողջ տասօրյա առաքելության ընթացքում ապահովում էր անձնակազմի կենսագործունեությունը։
Լուսնից վերադարձի ժամանակ «Օրիոն»-ը մթնոլորտ է մտել մոտ 40 հազար կմ/ժ արագությամբ, ինչը համադրելի է 1960-70-ականների «Ապոլոն» ծրագրի առաքելությունների ցուցանիշների հետ։ Այսպիսի արագությունների դեպքում նույնիսկ թռիչքային ուղեգծի ամենափոքր սխալը կարող է ճակատագրական լինել։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել