Արտաշավան-Սաղմոսավան ջրատարը ժայռի փլուզման հետևանքով մնացել է հսկայական քարերի տակ. ջրամատակարարումը կապահովվի այլընտրանքային ճանապարհով

Քիչ առաջ ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով:
Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը:
Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ: Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, «Վեոլիա ջուր» թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով:
«Վեոլիա ջուրը» խորհուրդ է տալիս հետևել ընկերության էջին՝ աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը