Արտակ Բեգլարյանը Երևանում է

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդեն Երևանում է՝ «հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված»:

Բեգլարյանը լուսանկար է հրապարակել Եռաբլուրից:

ԼՂ նախկին պետնախարարը խոստացել է անցյալի ու ապագայի վերաբերյալ իր կարծիքն ու մոտեցումները ներկայացնել առաջիկայում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը չորս ամսով կալանավորվել է։ Ադրբեջանի դատախազության տվյալով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով:

Բաբայանի հետ միասին դատարանը կալանավորել է Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին:

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (խոշտանգում): Մնացականյանը ձերբակալվել էր Լաչինի միջանցքում։

Related posts

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը