Արտակարգ դեպք Երևանում․ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը ապա ճաղավանդակին

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 02:15-ի սահմաններում  ռուսական կործանիչը Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը ապա ճաղավանդակին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այս պահին ՀՀ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների գլխավորությամբ Էրեբունի օդանավակայան երթևեկությունը դադարեցրել են։Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Գյումրիում կեղծ օղի ու կոնյակ պատրաստող տղամարդը ձերբակալվել է

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության

Կենդանիների խնամքի սրահից 50 հազար դրամ են հափշտակել․ կասկածյալը ձերբակալվել է