Արտակարգ դեպք՝ Գյումրիում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի արանքում

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետում քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի արանքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները:Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։

Պարզվել է, որ ավտոմեքենան մասամբ անջատվել է ֆիքսված ամրաններից, որի արդյունքում էլ աշխատակիցը արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում։

Օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա պարեկները, փրկարարներն ու քաղաքացիները հատուկ տեխնիկայի կիրառմամբ արգելափակումից դուրս են բերել քաղաքացուն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Related posts

Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին