Արոնյանը Chess 960 մրցաշարի առաջատարն է

FIDE Chess.com Grand Swiss: Rd 6, 15 October 2019

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկը մյուսի հետևից երեք հաղթանակ է տարել Սենտ-Լուիսի շախմատային ակումբի կազմակերպած CHAMPIONS SHOWDOWN CHESS 9LX առցանց առաջնության ընթացքում:

Այսպես՝ 4-րդ տուրում շախմատիստը հաղթել է իրանցի մրցակից Ալիռեզա Ֆիրուջային (որը հանդես է գալիս Շախմատի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո), 5-րդ տուրում՝ Պյոտր Սվիդլերին(Ռուսաստան), իսկ 6-րդում գերազանցել է Լենյեր Դոմինգեսին (ԱՄՆ)։

Արոնյանը 4,5 միավոր է հավաքել և մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։

Մրցաշարն անցկացվում է Ֆիշերի շախմատի կանոններով՝ տասը մասնակիցները միմյանց հետ խաղում են 20’+10” վերահսկողությամբ։

 

Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, ինչպես նաև ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։

Related posts

Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթե մեդալ