Արշալույս գյուղում ականանետի ական է հայտնաբերվել

Մայիսի-ին, ժամը 09։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում նռնակ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 82 մմ-անոց ականանետի ական է:

Ինժեներասակրավորական խումբն ականանետի ականը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

Related posts

Երկու զոհ, 70 վիրավոր՝ Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով

Հերոսներին պետք է հիշել ու հարգել, որ ապագայում էլ նոր հերոսներ ունենանք․ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ