Արմեն Սարգսյանը 3 դատավորների նշանակման հրամանագրեր է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 3 դատավորների նշանակման հրամանագրեր է ստորագրել։ Հրամանագրերը՝ ստորև

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-77 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Էդվարդ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-78 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Լիանա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-79 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

Related posts

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Արևածագի ձորում երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտում. օգնության են հասել փրկարարները