Արմեն Չարչյանն ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց նրա ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը։

Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

«Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը, և պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ», – «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վարդևանյանը։

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով։

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել՝ Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը