Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք՝ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։

Այս մասին հայտնել են խորհրդի գրասենյակից` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը։

«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով, ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- տեղեկացրել են ԱԽ գրասենյակից։

Related posts

Իսրայելը հարվածել է Իրանի ցենտրիֆուգ արտադրող գործարանին

Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

Մենք ունենք բոլոր կարողությունները՝ կառավարելու հիբրիդային ռիսկերը. Փաշինյան