Արմեն Գրիգորյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային վերջին զարգացումներին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը և խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ա. Գրիգորյանը դեսպաններին նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության զանազանեցմանը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բասեն գյուղը 200 տարեկան է

ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ